Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բարձրացված աղմուկը` իբր ցուցակներում 7 հայ է ընդգրկված, պարզապես Թուրքիայի հերթական PR-ն էր. այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Ոչ մի հայ էլ որեւէ կուսակցության վերջնական ցուցակում չկա»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը` հիշեցնելով որ հանրապետական Թուրքիայի ողջ պատմության ընթացքում խորհրդարանում ընդամենը 24 ոչ մահմեդական անդամ է եղել, որոնցից 6-ը` հայ:
Թուրքագետի համոզմամբ` այդ աղմուկը պարզապես նպատակ ուներ տպավորություն ստեղծել, թե Թուրքիան փոխել է իր մարտավարությունը եւ ավելի հանդուրժող է դարձել ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Իսկ 60 հազարանոց հայ համայնքի ձայները չեն կարող էական նշանակություն ունենալ 70 միլիոնանոց Թուրքիայի համար: