Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Թուրքական IHH խաղաղարար կազմակերպությունը հայտարարել է, որ ծրագրում է հետաձգել Գազայի հատված նավ ուղարկելը եւ սպասել հունիսին կայանալիք ընտրություններին. տեղեկացնում է mignews.com-ը:
Ավելի վաղ կազմակերպության ղեկավար Բյուլենթ Իլդրըմը հայտարարել էր, որ այս տարվա մայիսին էլ Mavi Marmara նավը 15 այլ նավերից բաղկացած նոր «Խաղաղության նավատորմիղի» կազմում նավարկելու է դեպի Գազայի ափերը:
«Այն, ինչ տեղի է ունեցել անցյալ տարի, որ մի կերպ չի ազդի հերթական ակցիան իրականացնելու` մեր որոշման վրա»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը կանգնեցրել էին թուրքական նավը, որը փորձում էր ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը: Զինվորներին զինված դիմադրություն էին ցույց տվել, դրա հետեւանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի: