կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 03:41
Հասարակություն

Պարգեւատրվել են

Պարգեւատրվել են

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաև արվեստի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Արամայիսի Ավետիսյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով` Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Զավենի Գևորգյանին: