|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այնքան էլ հաճախ չի պատահում, որ արմատական ընդդիմադիր գործիչը լավ խոսք ասի Հայաստանում իշխանությունների հասցեին. այսօր լրագրողներին ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը եւ ասել իր «լավ խոսքը»:
«Մենք, օրինակ, մասնակից չենք փողոցային առեւտրի հետ կապված խնդիրներին եւ գտնում ենք, որ քաղաքապետը ճիշտ է վարվել, որ փողոցային առեւտուրը կանոնակարգել է: Այլ հարց է, թե ինչպես է դա պետք անել, ինչքան է պետք նախապատրաստվել, բայց որ Երեւանը պետք է գյուղից վերածվեր քաղաքի, ճիշտ է»,- ասել է ընդդիմադիր գործիչը: