|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Պենտագոնն աջակցում է Սիրիայում ռուս զինվորականների հետ փոխըմբռնման հուշագիրն ընդլայնելու գաղափարը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Էլիսա Սլոտկինը:
«Ես ամբողջությամբ համամիտ եմ այդ փաստաթուղթն ընդլայնելու մտքի հետ: Մենք պարբերաբար աշխատում ենք այդ փաստաթղթի վրա»,- ասել է նա:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Սիրիայում միջադեպերի կանխման, Սիրիայի օդային տարածքում գործողությունների իրականացման ընթացքում ավիաթռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ փոխըմբռնման վերաբերյալ հուշագիրը ուժի մեջ է մտել 2015թ. հոկտեմբերի 20-ից: