Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով «երկերեսանիության» մեջ էր մեղադրել ԱՄՆ-ին Սիրիայում քրդական կուսակցությանը ահաբեկչական չհամարելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ նշելով, որ Թուրքիան Միացյալ Նահանգների լավ դաշնակից է, Քարթերն ասել է. «Ոչ բոլոր հարցերում, սակայն ահաբեկչության ցանկացած տեսակի դեմ պայքարում ԱՄՆ-ը համակարծիք է եղել Թուրքիայի հետ: Մենք շարունակելու ենք Սիրիայում ԻՊ-ի դեմ մեր պայքարը, միաժամանակ շարունակելու ենք նաև Թուրքիայի հետ մեր համագործակցությունը»:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ին քննադատող Էրդողանն ասել էր. «Մենք ԱՄՆ-ին ասում ենք՝ PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է: Ամերիկայի պաշտոնյաները վեր են կենում ու հայտարարում, որ նրանց ահաբեկչական կազմակերպություն չեն համարում: Հե՜յ, Ամերիկա՛, քանի՞ անգամ կրկնեմ՝ հիմա դուք մե՞զ հետ եք, թե՞ ահաբեկչական այդ կազմակերպության: Հե՜յ, Ամերիկա՛, ո՛չ PKK-ի, ո՛չ PYD-ի, ո՛չ էլ YPG-ի (PYD-ի ռազմական թևը) էությանը մեզ կարող եք չծանոթացնել: Մենք դրանց էլ, ԻՊ-ին էլ լավ գիտենք: Սակայն դուք մինչ օրս չեք կարողացել ճանաչել դրանց: Դա է հենց պատճառը, որ տարածաշրջանում արյուն է հոսում»: