կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 04:52
Աշխարհ

Ռուսաստանի դեմ հայցը չի քննվել

Ռուսաստանի դեմ հայցը չի քննվել

Հաագայի միջազգային դատարանը ապրիլի 1-ին հրաժարվել է վերանայել Վրաստանի հայցն ընդդեմ Ռուսաստանի: Վրացական կողմը Ռուսաստանին մեղադրում է 1993-2008 թվականներին Աբխազիայում եւ Հարավային Օսիայում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ:

Հայցը ներկայացվել է 2008-ի օգոստոսի 12-ին` վրաց-օսական պատերազմից անմիջապես հետո, որին միջամտել էր Ռուսաստանը: Պաշտոնական Թբիլիսիին պնդում է, որ ռուսական կողմը խախտել է «Ռասայական բոլոր խտրականությունների վերացման մասին» միջազգային կոնվենցիան:

Ինչպես գրում է lenta.ru-ն, ռուսական կողմն այն ժամանակ չէր համաձայնել վերը նշվածի հետ, եւ դրանից հետո դատավարությունը դադարեցվել էր:

Այս անգամ հայցի մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Միջազգային դատարանն իրավասու չէ զբաղվել դրանով, քանի որ պետությունները հակամարտությունը հարթելու համար քայլեր չեն ձեռնարկել, չեն դիմել դատական այլ ատյաններ:

Ի դեպ, Ռուսաստանն իր հերթին մեղադրել է Վրաստանին օս ժողովրդին ցեղասպանելու մեջ, եւ այդ կապակցությամբ հարուցված գործը քննվում է ռուսական իրավապահպան մարմինների կողմից: