Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Արդյո՞ք Հայաստանին էլ է սպառնում ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից արտանետված ռադիոակտիվ յոդը: «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, ԵՐԿԻՐ-ի հարցը մինչեւ վերջ չլսելով, ասաց, որ չի կարող պատասխանել. «Այդպես էլ կարող եք գրել` ես չեմ պատասխանի»:
Ռադիոակտիվ յոդի հնարավոր վտանգի մասին հարցն ուղղեցինք նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, այստեղ էլ պատասխանեցին, որ դրա համար մեր երկրում պատասխանատու է միայն Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Զանգահարեցինք, սակայն մեզ ասացին, որ իրենք միայն միջուկային անվտանգության հարցերի կարգավորմամբ են զբաղվում, եւ որ այդ հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել առողջապահության նախարարությանը: Այստեղ էլ ասացին, որ օդի աղտոտվածության մոնիտորինգն իրականացնում է բնապահպանության նախարարությունը:
Բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» կենտրոնի տնօրեն Բաղդասար Սնգրյանն էլ մեզ ասաց, որ այդ հարցը չի մտնում իրենց գործառույթների մեջ, եւ իրենց անցկացրած մոնիտորինգն ամենեւին կապ չունի ճապոնական յոդի հետ:
Հետաքրքիր է` Հայաստանում կա՞ մեկը, ում կարող ենք դիմել այս հարցով: