|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Բռնապետական կուսակցականությունը վաղուց անցած էտապ է դարձել Հայաստանի քաղաքական կյանքի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այն հրապարակումների կապակցությամբ, որոնց համաձայն՝ Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի ուսուցիչներին պարտադրում են անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։
Նախարարը հավաստիացրեց, որ, 90-ականներից սկսած, այլեւս նման գործողություն չի իրականացվում Հայաստանում։ Նա նշեց, որ իրենք շատ լավ են գիտակցում, որ անձին բռնի անդամագրելը դեռևս երաշխիք չէ, որ նա ընտրություններում ձայնը տալու է այդ կուսակցությանը, ընդհակառակը` շատ հնարավոր է, որ վերջինս իր քվեն տա այլ կուսակցության: