|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ֆերնանդո Տորեսը նշել է, որ շատ չի անհանգստանում իր գոլային երաշտի համար:
«Ինչպես «Չելսիում», այնպես էլ ազգային հավաքականում ամբողջովին նվիրվում եմ և պայքարում եմ հաղթանակի համար: Ինձ համար Իսպանիայի հաղթանակը կարևոր է իմ գոլերից: Իհարկե, կցանկանայի, որքան հնարավոր է շատ գոլեր խփել, բայց ես միայն վերջերս եմ տեղափոխվել լոնդոնյան ակումբ և պետք է հարմարվեմ իրենց խաղին: Ազգային հավաքականի հետ կապված` կասեմ, որ մեր մրցակիցները փակվում են իրենց տուգանային հրապարակում, ինչի արդյունքում մեզ համար դժվար է ազատ գոտիներ ստեղծելը: Բայց գլխավորը դարպասի գրավման համար շատ պահեր ստեղծելն է: Այդ դեպքում կլինեն գոլեր»,- ասել է Տորեսը: