|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ կապված հարցեր. հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ճշգրտել ցուցակները եւ դրան համապատասխան իրականացնել համալիր միջոցառումներ, կապված կարիքավորներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ, նաեւ ավարտին հասցնել պետական այս ծրագիրը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամներին ու փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագրի մշակման եւ իրականացման հետ կապված հարցերին: