կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 22:27
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Միայն բիզնես

ՀՐԱՊԱՐԱԿ. Միայն բիզնես

Երեկ, մինչ ընդդիմադիրները գրոհում էին Ազատության հրապարակը, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի մոտ համակ ուշադրությամբ նրանց էր հետեւում ռեստորանի սեփականատեր Մանվել Սեր-Առաքելյանը:

 

Եթե հիշում եք` 2008 թ. Ազատության հրապարակում հանրահավաքների եւ նստացույցերի ողջ ընթացքում «Հին Էրիվանի» երկայնքով մեկ կախված էր Սերժ Սարգսյանի նկարը:

 

Երեկ մոտեցանք պարոն Տեր-Առաքելյանին ու հարցրինք, թե հնարավո՞ր է այս անգամ էլ կախվի Սերժ Սարգսյանի նկարը:

 

«Ոչ, հիմա քաղաքականությամբ չի զբաղվում «Հին Էրիվանը»,- հայատարարեց սեփականատերը` շարունակելով. «Այն ժամանակ էլ չէինք զբաղվում, ուղղակի, որպես նախագահի թեկնածու, փակցրել էինք նկարը: Իսկ հիմա ընդհանրապես քաղաքականությունից դուրս ենք: Ինչպես ասում են` No comment: Քաղաքականություն չկա «Հին Էրիվանում» այլեւս: Այլեւս ասելով` չի էլ եղել: Որպես նախագահի թեկնածուի, այո, սատարել ենք, հիմա միայն բիզնես ոլորտ, միայն ու միայն»:

 

Հիշեցնենք, որ Մանվել Տեր-Առաքելյանը վերջերս մամուլում դժգոհել էր հարկային քաղաքականությունից: