Փոխարժեքներ
06 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 17-ի ՀԱԿ-ի հանրահավաքը լինելու է աննախադեպ բազմամարդ և ներկայացուցչական. համոզված է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով` այս օրերին հասարակական գիտակցության մեջ զգալի փոփոխություններ են տեղի ունենում:
«Ժողովուրդը, հասարակությունը նորից լցվում է վճռականությամբ, կամքով և հույսով՝ տեր կանգնելու իր սեփական երկրին և սեփական ձեռքը վերցնելու Հայաստանի կառավարման ու զարգացման համար պատասխանատվությունը»,- ՀԱԿ հերթական հայտարարությունն ընթերցեց Լեւոն Զուրաբյանը:
Նա համոզված է, որ հանրահավաքին մասնակիցների թիվն ավելի շատ է լինելու եւ գալու են նաեւ «նախկինում իշխանությանը հարողները»:
ՀԱԿ-ը կոչ է անում իր համակիրներին` այդ օրը բարձր կազմակերպվածություն և կարգապահություն ապահովել, անվերապահորեն ենթարկվել հանրահավաքի և երթի կազմակերպիչների ու ՀԱԿ ներկայացուցիչների կոչերին։ Իսկ ոստիկանությանը կոչ է անում հրաժարվել ագրեսիվ պահվածքից և «հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված միջամտությունների ու սադրանքների փոխարեն զբաղվել հասարակական կարգուկանոնի պահպանմամբ»։