Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Մատենադարանի մոտ երեկ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, երբ ելույթ էր ունում հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, արտառոց միջադեպ տեղի ունեցավ: Մի քաղաքացի ուշաթափվեց, ընկավ ու վնասեց գլուխը:
Քաղաքացուն հանրահավաքի մասնակիցները մի քանի րոպե շարունակ չէին կարողանում ուշքի բերել: Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ընդհատել իր ելույթը եւ խնդրել, որ շտապ օգնության բժիշկները մոտենան:
Հանրահավաքի մասնակիցները շատ արագ քաղաքացուն դուրս հանեցին ժողովրդի միջից եւ տեղավորեցին շտապօգնության մեքենայի մեջ: Սույն միջադեպից հետո, սակայն, որոշ լրատվամիջոցներ շտապեցին ապատեղեկատվություն տարածել, թե ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ մարդ է հանկարծամահ եղել եւ նրան օգնություն չի ցուցաբերվել:
«Շտապօգնության» պետ Ռ. Աբրահամյանը երեկ մեզ փոխանցեց, որ քաղաքացուն իրենք տեղափոխել են Համալսարանական կլինիկական 1-ին հիվանդանոց: Այստեղից մեզ հայտնեցին, որ քաղաքացին 1958 թվականին ծնված Խաչատուր Գրիգորյանը, իրենց մոտ է տեղափոխվել 18:45-ին, իսկ 21:00-ին իր ոտքով տուն է գնացել: