Փոխարժեքներ
05 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փոխարժեքներ
05 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Իրենք ասում են, դե սաղ օրն աշխատում ենք, ձեզ ենք կերակրում, մեզ էլ համբալ են անվանում: Օգտվելով առիթից` համբալ բառը կուզենայի վերադարձնել Գոհար Քյալյանին, նրա ամուսնուն` Սամվել Մայրապետյանին: Իրենց մոտ տպավորություն է, որ իրենք մեզ կերակրում են, որ մենք ձրիակեր ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Պարոն Սամվել Ալեքսանյանն այլեւս չի կարողանում էֆեկտիվ շաքար ներկրել, պարոն Հրանտ Վարդանյանն իրեն սպառել է… Վարչապետը մի հատ մենաշնորհ քանդե՞ց, մենակ խոսում ա էդ մասին: Պիտի՞ Սամվել Ալեքսանյանը հասկանա, որ հայ ժողովրդի հետագա զարգացումը կախված է իրենց գործունեության սահմանափակման, իսկ մոտ ապագայում` դադարեցման հետ, որպեսզի հարյուրավոր մարդիկ զբաղվեն այդ գործով»,- ասաց Բագրատյանը:
Նա համոզված է, որ այսօրվա իշխանությունների գործունեությունը հիմնված է մոնոպոլիաների եւ կեղծիքի վրա:
Հ. Բագրատյանը փաստում է, որ ՀԱԿ-ը` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ամեն ինչ անում է` երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:
«Մեր շնորհիվ է, որ մոնոպոլիաները չեն խեղդել, չեն քրքրել, էլի մեր շնորհիվ է: Մենք հանուն ժողովրդի օգնում ենք իշխանությանը չլկտիանալ»,- նշեց Բագրատյանը:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։