կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-24 22:01
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Խոչընդոտել են պատգամավորներին

ԱՌԱՎՈՏ. Խոչընդոտել են պատգամավորներին

«Ժառանգության» պատգամավորները երեկ նամակ են հղել ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին` մասնավորապես նշելով, որ Ստյոպա Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԱԾ ձերբակալված անձանց ժամանակավոր պահման մեկուսարանի ղեկավարին փոխանցել են, որ ցանկանում են տեսակցել ձերբակալված Տիգրան Փոստանջյանին, սակայն, «սպասելով ավելի քան 1,5 ժամ, իրավասու անձանցից որեւէ արձագանք ու բացատրություն չեն ստացել»:

 

Ըստ նամակի` սրանով տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում: Պատգամավորներն ակնկալում են խնդրի հրատապ լուծում: