|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկ երեկոյան լուրեր էին տարածվել, որ ճանապարհային ոստիկանները փակել են Գյումրիից եկած վարորդների հետդարձի ճանապարհը, որպեսզի նրանք չմիանային հանրահավաքի մասնակիցներին, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքեց տեղեկությունը. իրենք նման ահազանգ չէին ստացել:
Փոխարենը Մուսինյանը հաստատեց, որ Վանաձորից Երեւան եկած վարորդների վարորդական իրավունքի վկայականները Երեւանի ավտոկայանում վերցրել են:
Նշենք, որ երեկվա հանրահավաքի ընթացքում ոստիկանները պոնչիկանոցի մերձակայքում անհեթեթ պատրվակներով մարդկանց շարժը խոչընդոտելու փորձեր էին անում, ինչը դադարեցվեց Արամ Մանուկյանի զգուշացումից հետո միայն:
Ի դեպ, երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին ներկա էր Սերժ Սարգսյանի ու նրա աշխատակազմի հետ հայտնի փայլուն հարաբերություններ ունեցող ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը` ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանի հայրը, որը, մեկուսի կանգնած, լսում էր ընդդիմության ելույթները: