|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի արտգործնախարարությունը բողոքել է Ռուսաստանի նախագահի այն հայտարարության դեմ, թե Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի նախաշեմին հարկավոր է «վերահսկողության տակ առնել» Վրաստանին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի փոխնախարար Նինո Կալանդաձեն:
«Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ կան որոշակի խնդիրներ` կապված հարեւան Վրաստանի հետ: Այս իսկ պատճառով էլ պետք է արվի այն ամենը, ինչ պահանջվում է արտգործնախարարությունից, իրավապահ մարմիններից, ուժային կառույցներից: Եվ ցանկացած սադրանք պետք է համապատասխան կերպով կանխվի»,- ուրբաթ օրն ասել էր Մեդվեդեւը:
Կալանդաձեն հայտարարել է, որ այս հայտարարությունը վրացական կողմին զգոնացրել է. «Վրաստանի վերաբերյալ հայտարարություններ մինչ այս էլ հնչել են: Երբ բոլորին հայտնի է, որ օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները կատարվում են նորմերի կոպիտ խախտումներով, ապա դա ցինիկություն է: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ սադրիչ հայտարարությունները հնչում են հենց բարձր ատյաններից, ինչը շատ վտանգավոր է». հաղորդում է Газета.Ru-ն: