|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Սահմանադրության օրվա տոնին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունը որոշել է յուրովի շնորհավորել: Այս մասին գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության պայմանագրի արդեն իսկ հանրահայտ պահանջներին (հրաժարվել Հռչակագրից, զինանշանի պատկերից հանել Արարատը, գրեթե անվերահսկելի միջանցք և այլն) ավելացնելով նորերը՝
- Անհրաժեշտ է ամրագրել փոխադարձ վերադարձի իրավունքը, ընդ որում, Հայաստանի Սահմանադրությամբ պետք է հատուկ ամրագրվի «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցման» իրավունքը, որը պետք է պաշտպանեն ադրբեջանի դաշնակից երկրի, իմա՝ թուրքիայի զինված ուժերը,
- Պետք է Սահմանադրությամբ ամրագրվի «արմտյան ադրբեջանցիների կրթության իրավունքը» և այլն (սրանք հնչել են Կանադայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում):
Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը»։