կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 18:05
Տնտեսական

Կառավարության ներկայացրած օրինակները` ցինիկ սուտ. Հրանտ Բագրատյան

Կառավարության ներկայացրած օրինակները` ցինիկ սուտ. Հրանտ Բագրատյան

Կենսաթոշակային համակարգը պետք է լինի կամավոր։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Նա կարծիք հայտնեց, որ կառավարության կողմից ներկայացված` Էստոնիայի և Չիլիի փորձի կիրառումը ցինիկ սուտ է. ինքը եղել է Էստոնիայում, և համակարգը գործում է հետևյալ կերպ` Էստոնիան պարտադիրի դիմաց հարկային արտոնություն է տալիս եկամտահարկի գծով, եւ Էստոնիայում քաղաքացին հատկացնում է աշխատավարձի երկու տոկոսը։

 

«Կառավարությունը խնայողությունները երկրից դուրս է հանում։ Ինչո՞ւ եք դուրս տանում, հատկապես` Մաքսային միություն մտնելու որոշումից հետո, ո՞ւմ եք ձեռք առնում»,- ասաց Հ․Բագրատյանը։

 

Նրա խոսքով՝ Հայաստանը միջինից  ցածր զարգացած երկիր է, և այս երկրում ներդրած ցանկացած դոլարն, ըստ նրա, պետք է երեք անգամ ավելի փող բերի, քան ցանկացած այլ երկրում։ Բագրատյանը նաև կարծիք հայտնեց, որ ՀՀ կառավարությունը բարձրացնելու է նաև կենսաթոշակառուների տարիքը՝ դարձնելով՝ 67-70, իսկ կյանքի միջին տարիքը նվազելու է: