Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի իշխանությունները ծրագրում են ընդդիմադիրների դեմ բողոքի ակցիա կազմակերպել Թեհրանում: Agence France-Presse-ը հաղորդմամբ` նախատեսվում է, որ ակցիան տեղի է ունենալու փետրվարի 18-ին:
Ինչպես Իրանի ղեկավարությունն է հաղորդում, հակաընդդիմադիր հանրահավաքի մասնակցիները կարող են ազատորեն արտահայտել «իրենց ատելությունը» ընդդիմության ղեկավարների, նրանց ապօրինի գործողությունների եւ կեղծ խոստումների նկատմամբ:
Հանրահավաքը սկսվելու է ուրբաթ օրվա կեսօրյա աղոթքից հետո Թեհրանի կենտրոնական հրապարակներից մեկում:
Ավելի վաղ հենց այդ նույն օրը հայտարարվել էր ընդդիմության կողմից անցկացվելիք միջոցառումների մասին: Շաբաթվա սկզբում տեղի էին ունեցել հակաիշխանական ակցիաներ, որոնց ժամանակ բախումներ էին եղել ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Մեկ հոգի զոհվել էր, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել էր, 200-ից ավելին ձերբակալվել էին:
Իրանում այս ակցիաները սկսվել են այն բանի հետո, երբ փետրվարի 11-ին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: