կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-11 01:58
Աշխարհ

Նախընտրական գուշակություններ

Նախընտրական գուշակություններ

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը համարում է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի առաջադրի իր թեկնածությունը 2012-ի նախագահական ընտրություններին:

 

«Ավելի շուտ՝ չի առաջադրի: Երկու ժամկետ աշխատեց, եւ բավական է: Նա ճիշտ վարվեց»,- ասել է Գորբաչովը:

 

Անդրադառնալով հետընտրական ժամանակաշրջանին՝ ԽՍՀՄ նախագահը զգուշավոր կանխատեսում է արել. «Թերեւս նրանք դարձյալ փոխատեղվեն»: Այս արտահայտությունից ռուսաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ եզրակացրել են, որ Պուտինը ընտրությունների կգնա 2018 թվականին:

 

Ընդդիմադիր Միխայիլ Կասյանովն այսպիսի կանխատեսում է արել 2012-ի մասին. «Պուտինն արդեն որոշում է կայացրել, որ առաջադրվելու է այդ պաշտոնին: Պուտինը երկրորդ անգամ չի առաջադրի Մեդվեդեւի թեկնածությունը»:

 

Ո՛չ ներկա նախագահ Մեդվեդեւը, ո՛չ Պուտինը պաշտոնապես չեն հայտարարել 2012-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու՝ իրենց մտադրությունների մասին: Հրապարակային ելույթներում նրանք նշում են, թե չեն բացառում այդպիսի հնարավորությունը: Պուտինը նույնիսկ խոստացել է համաձայնության գալ Մեդվեդեւի հետ, թե իրենցից ով է առաջադրվելու: Միաժամանակ, նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը հայտարարել է, թե Մեդվեդեւը  «որոշակիորեն ցանկանում է» մասնակցել 2012-ի ընտրություններին: