|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տիգրան Կարապետյանի հանրահավաքներն ու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տրամաբանական է համարում, քանի որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, իսկ պետությունն անկարող է շտկել իրավիճակը: «Սկսած ձվի գնի կարգավորման անկարողությունից, թոշակառուների թոշակները բաժանելու անհարթություններից, հասկանալի է դառնում որ պետությունն ի զօրու չէ երկիրը դուրս բերել առկա վիճակից. սա իսկական անկարողություն է»,- հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը հետընթաց է ապրում, ինչից էլ պետության վախճանի զգացողություն է առաջանում: «2011-ի բյուջեն լավագույնս արտահայտում է այն փիլիսոփայությունը և քաղաքական արժեքների այն համակարգը, որով առաջնորդվում են մեր իշխանությունները»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Անդրադառնալով Թունիսի եւ Եգիպտոսի օրինակով Հայաստանում սոցիալական ընդվզումների սկսման հավանականությանը, դաշնակցական պատգամավորն ասաց, որ ինքը ցավով է հետեւում այդ իրադարձություններին: «Աստված չանի, որ նման կացություն ստեղծվի նաեւ Հայաստանում, որովհետեւ սոցիալական համերաշխությունը մեզ համար կարեւոր խնդիր է։ Շատ ավելի ճիշտ կլինի, եթե ներքին բունտը կարողանանք վերաձեւակերպել քաղաքացիների պահանջատիրության, բարձր քաղաքացիական գիտակցության»,- նշեց նա։
ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն էլ ասաց, որ նույնիսկ ամենազարգացած երկրներում են խռովություններ լինում, իսկ Հայաստանն արաբական երկրների հետ համեմատելն անտրամաբանական է, քանի որ «մենք արաբ չենք»: