կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-08 01:35
Առանց Կատեգորիա

Շոկերի դեմ ԿԲ-ն անկարող է

Շոկերի դեմ ԿԲ-ն անկարող է

ԿԲ-ը երբեւէ չի հայտարարել, որ գնաճի նպատակադրման ռազմավարությունն արդյունավետ չէ: Ավելին` այդ ռազմավարությունն ամենաարդյունավետն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԲ դրամավարկային վարչության ղեկավար Արթուր Ստեփանյանը:

 

Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը, երբ արդյունքում այն չի կարողանում ապահովել գնաճի ցածր տեմպեր եւ, փաստորեն, խախտում է Սահմանադրությունը, Ա. Ստեփանյանը նշեց, որ թեպետ գնաճը կամ գների կայունությունը ԿԲ-ի հիմնական նպատակն է, բայց դա չի նշանակում, որ ԿԲ-ն կարող է այդ խնդիրը միայնակ լուծել. պետական մյուս մարմինները եւս լծված են գնաճի կառավարմանը:

 

«Միջազգային գների աճ, աղետներ, բնակլիմայական պայմանների վատթարացման պատճառով առաջարկի կրճատումներ. ԿԲ-ն սրանց վրա ուղղակի ազդեցություն չի կարող ունենալ, եւ մենք այդ մասին մշտապես տեղեկացնում ենք հանրությանը: Հայտնում ենք նաեւ այն մասին, թե ինչ գործողություններ ենք ձեռնարկում, որպեսզի կառավարելի գնաճը մնա որպես հիմնական մակրոտնտեսական ձեռքբերում»,- ասել է Ա. Ստեփանյանը: