|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ըստ որոշ տեղեկությունների` անհատ վաճառականների կողմից Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսազերծման հետ կապված խնդիրները հարուցվել են կառավարության գիտությամբ եւ հորդորով` պետբյուջեի մուտքերը լրացնելու նպատակով:
Խնդիրն այն է, որ ներմուծվող ապրանքների մաքսազերծումից ստացվող բյուջետային մուտքերն անցած տարի խիստ ցածր են եղել: Դրանք ավելացնելու համար կառավարական օղակներում որոշում է կայացվել առանց մաքսազերծման պաշտոնական չափը փոփոխելու մեծացնել մուտքերը:
Պետք է ստացվի այնպես. որ անհատ վաճառականների ապրանքները Հայաստան հասցնող եւ մաքսազերծման հարցում «օգնող» միջնորդները այլ հարկատեսակներով ավելի շատ հարկեր վճարեն: Դա, իհարկե չէր կարող չանդրադառնալ վաճառականներին նշված ծառայությունների մատուցման գնի վրա:
Բայց վերջին պահին վաճառականների բողոքներից հետո կառավարությունը «քցել է» նշված միջնորդներին` սակագնի բարձրացման մեղքն ամբողջությամբ բարդելով նրանց վրա: Սա է պատճառը, որ միջնորդներ չեն կարողանում բացատրել, թե ինչու են վաճառականներից ավելի շատ փող վերցնում: