կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 23:24
Սպորտ

Արոնյանը 3-րդ հորիզոնակնում է

Արոնյանը 3-րդ հորիզոնակնում է
Ավարտվեց Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 10-րդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ): Անանդն այս տուրում սպիտակներով հաղթեց ետնապահ Շիրովին (Իսպանիա), իսկ Նակամուրան 1 միավոր վաստակեց Վաշիե-Լագրավի (Ֆրանսիա) հետ մրցավեճում: Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը 6.5-ական միավորով բաժանում են 3-րդ հորիզոնականը: Հունվարի 27-ին գրոսյամստերները կհանգստանան, իսկ հունվարի 28-ին կկայանան 11-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակներով մրցելու է Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) հետ: