Նոյեմբերի 16-18 –ին Մոսկվայում տեղի ունեցած կայծակնային խաղի աշխարհի 2010 թվականի առաջնության հաղթող դարձավ Լևոն Արոնյանը: Առաջնությանը մասնակցում էին աշխարհի 20 ուժեղագույն շախմատիստները: Արոնյանի վերջնական արդյունքը եղել է 24.5 միավոր: Վերջին փուլում նա խաղացել է ռուսազգի Պյոտր Սվիդլերի հետ: Արոնյանը տուն է վերադառնում 25.000 եվրո մրցանակով: