կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-26 10:30
Սպորտ

Լևոն Արոնյանը առաջատարների սանդղակում է

Լևոն Արոնյանը առաջատարների սանդղակում է
Կայացավ Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 9-րդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) նկատմամբ: Մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) այս տուրում խաղաղությամբ բաժանվեցին, ուստի Արոնյանը, ինչպես նաեւ այս տուրում Լ' Ամիին (Հոլանդիա) սպիտակներով հաղթած Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստանը), 6-ական միավորով հավասարվեցին աղյուսակը գլխավորող շախմատիստներին: 5.5-ական միավոր են վաստակել Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) եւ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա): Վաղը կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցելու է Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ: