կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 00:09
Հասարակություն

Ավտոպատահարներ

Ավտոպատահարներ

Հունվարի 23-ին, ժամը` 07.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից տարածքում տեղի է ունեցել խմելու ջրի խողովակների վթար, ինչի հետեւանքով ավտոճանապարհի այդ հատվածը ջրածածկվել է եւ ջրի մեջ ավտոմեքենա է մնացել, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը: Ժամը 07.45-ին փրկարարների ուժերով ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել Ս.Սարգսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 51 ՕՕ 909 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

Հունվարի 22-ին, ժամը` 23.00-ին, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Սամանդ-411» մակնիշի եւ «Աուդի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 1954 թ. ծնված Նունուֆար Մարկոսյանը, «Սամանդ-411» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1963 թ. ծնված Զավեն Վիլոյանը եւ ուղեւոր 1954 թ. ծնված Նունե Վիլոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վայք քաղաքի հիվանդանոց, որտեղ Զավեն եւ Նունե Վիլոյանները՝ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել: Ըստ բժիշկների` Ն.Մարկոսյանի վիճակը գնահատվում է բավարար:

 

Այս մասին հայտնում են «Արտակարգ ալիք»լրատվական կենտրոնից: