Համբուրգի նախագահ Հոֆմանը հաղորդել է, որ ակումբը մերժել է Մադրիդի Ռեալի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը: Իսպանացիներն իրենց նախկին խաղացողի համար առաջարկել են 2 մլն եվրո, ինչպես նաև մասնկացություն ընկերական խաղում, որը նվիրված էր Համբուրգի 125-ամյակի: «Վերջին օրերին Ռեալը փորձում էր իրականացնել այս տրանսֆերը, մեզ առաջարկեցին 2 մլն եվրո և ընկերական խաղ: Բայց այսօր մենք վերջին անգամ ենք տեղեկացնում, որ մտադիր չենք վաճառել ֆուտբոլիստին, ինչի մասին տեղեկացրել ենք նրան և նրա ներկայացուցիչներին: Ընդգծում ենք, որ հոլանդացի հարձակվողն այս պահին չի լքի ակումբը»,-եզրափակել է Հոֆմանը: