Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղում շարունակվում է կադրային քաղաքականության «ոսկե ավանդույթը«. այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով՝ Վարդան Բարսեղյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Հանրապետության Նախագահի խորհրդական:
Արցախում ընդհանրապես խորհրդականների պաշտոնը պահուստային են որակում ոմանք, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուց հետո նրանց միշտ նշանակում են ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի խորհրդականներ. նման քաղաքականությամբ՝ նախագահի խորհրդականներ են նշանակվել Բենիկ Բաբայանը /տնտեսական զարգացման նախկին նախարար/, Արմեն Իսագուլովը /ոստիկանության նախկին պետ/, Մավրիկ Ղուկասյանը /նախկին գլխավոր դատախազ/, Արարատ Դանիելյանը /Գերագույն դատարանի նախկին նախագահ/: Խորհրդականներից միայն Վարդան Ասծատրյանն է, որ բարձր պաշտոն չի զբաղեցրել /նա աշխատում էր սոցապնախարարության բնակարանային կենտրոնում/: