|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ի թիվս այլ հարցերի, պատասխանեց նաեւ այն հարցին, թե ինչպես է գնահատում Հանրային հեռուստաընկերության նոր գործադիր տնօրենի աշխատանքը: «Նրա կատարած աշխատանքը գնահատում եմ բավական լավ: Աշխատանքից ես շատ գոհ եմ եւ նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք»,- ասաց Ալեքսան Հարությունյանը: Նա նշեց, որ գործադիր տնօրենին ճանաչում է վաղուց եւ վաղուց են համագործակցում: «Սկզբում նա աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում, հետո որպես մասնավոր հեռուստաընկերության ղեկավար էր համագործակցում մեզ հետ»,- ասաց նա:
Ալ.Հարությունյանը ավելացրեց, որ նոր տնօրենի պաշտոնավարման ընթացքում հեռուստաընկերությունում կառուցավածքային բարեփոխումներ են կատարվել, մասնավորապես` բարձրացվել են աշխատավարձերը. «Պատրաստովում են նաեւ մի շարք նոր հաղորդումներ, մասնավորապես Արթուր Բախտամյանի նոր հեղինակային ծրագիրը շուտով կլինի եթերում»: Այս ծրագրերի մանրամասները, Հարությունյանի խոսքով, առանձին ասուլիսի թեմա են ու ավելի մանրամասն հնարավոր կլինի խոսել մի քանի շաբաթից: