|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Շերեմետեվո»-ի ուղեւորները փորձում են ելք գտնել` անելանելի վիճակից դուրս գալու համար: Նրանք քնում են օդանավակայանում, փորձում ինֆորմացիա կորզել օդնավակայանի աշխատակիցներից, կրկնակի գին են վճարում սննդի համար, քայքայում են իրենց նյարդերը:
Ինչպես գրում է«Ինտեռֆաքսը», ոչ միայն «Դոմոդեդովոյում», այլ «Շերեմետեվոյում» նույնպես իրավիճակը սարսափելի է: Մարդիկ իրավիճակի գերիներն են դարձել եւ հույսները կարող են դնել միայն իրենց վրա:
Օդանավակայանի աշխատակիցները չեն կարողանում բավարար ինֆորամացիա տալ չվերթների վերաբերյալ: Մարդիկ հոգնած են ու վրդովված:
Հայտարարվել է, թե քանի որ «Աերոֆլոտը» տեխնիկական խնդիրներ ունի, մեկնելու նախապատվությունը տրվելու է այն ուղեւորներին, որոնց թռիչքը նախատեսված է եղել դեկտեմբերի 26-ին եւ 27-ին: