Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վերջին օրերին իրականացված կադրային փոփոխությկունների պատճառների շուրջ անորոշությունները, կարծես թե, սկսում են կամաց-կամաց ցրվել: Ամենանաորոշը, թերեւս, մնում է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պաշտանանկությունը:
Ւշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն, Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել եվրոպական տնտեսական կառույցների պահանջով: Պատճառն այն է, որ Երիցյանն իր համակարգում մասնավորոպես ներմուծվող ու տեղական արտադրության օղու եւ ծխախոտի հարկերի հավասարեցման շուրջ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ տարիներ առաջ ձեռք բերված համաձայնության կատարման աշխատանքները: Այս տարվա աշնանը, իբր, ի կատարումն այդ համաձայնագրի, հարկերի տարբերությունը փոքր-ինչ նվազեցվեց, եւ հայտարարվեց, թե հարկերի տարբերությունը քայլ առ քայլ կվերացվի մինչեւ 2014 թվականը: Սակայն դա ակնհայտորեն դուր չի եկել եվրոպական կառույցներին եւ ԱՀԿ-ին, քանի որ 2010 թվականին տարբերությունը պետք է արդեն վերացված լիներ: Եվ հենց այդ դժգոհությունները պարպելու նպատակով էլ, ըստ մեր տեղեկությունների, Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել: