|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Քիչ առաջ Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան առջեւ ավարտվեց ընդդեմ բրիտանական Macmillan children’s books հրատարակչության կողմից հրատարակված եւ ռուսական Маxаон հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարանի:
Երթի մասնակիցները Շահումյան հրապարակից շարժվեցին Ռուսաստանի դեսպանատուն եւ նամակ փոխանցեցին դեսպանին, ապա շարժվեցին դեպի Բրիտանիայի դեսպանատուն: «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության համակարգող, «Անկախ» թերթի լրագրող Անի Գասպարյանը պատմեց, թե ինչպես է մի օր հայկական գրախանութներում «բացահայտել» հանրագիտարանի ռուսերեն տարբերակը, որտեղ Հայաստանի մասին խեղաթյուրված փաստեր են ներկայացվում:
Օրինակ`Հայաստանում հիմնական լեզուներն ըստ հանրագիտարանի` հայերենն ու ադրբեջաներենն են, իսկ որպես հիմնական կրոն քրիստոնեությունից բացի նշվում է նաեւ իսլամը: «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնող խմբի նպատակն է հասնել այդ ապատեղեկատվության հերքմանը:
Նախաձեռնող խմբի կազմում են «Անկախ» շաբաթաթերթը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ԲՀԿ երիտասարդության հարցերի հանձնաժողովը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը եւ մի շարք այլ կազմակերպություններ: