կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-12 01:05
Տնտեսական

Հայաստանի աշխատաշուկան՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ

Հայաստանի աշխատաշուկան՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ

 

Դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ նվազել է 0.4%-ով եւ կազմել 6.9%:


Գործազրկության մակարդակը հանրապետության միջինից բարձր է Լոռու (11.1%), Սյունիքի (10.1%), Շիրակի (9.6%), Կոտայքի (9.3%), Տավուշի (8.7%) մարզերում եւ Երեւան քաղաքում (8.1%):

 

Աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 95.3 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.6 %-ով (99.9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 4%-ով (99.3 հազար մարդ): Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 83.8 %-ը կամ 79.9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.6 %-ով (82.9 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ`5.4 %-ով (84.5 հազար մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.1%-ը, կամ 56.0 հազար մարդ:

 

Գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 20.467 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է 21.4 %-ով (26.046 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 22.7 %-ով (26.487 մարդ): 

 

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10.515 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 18.6 %-ով (8557 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 2.762-ը երիտասարդներ են:

 

Նոյեմբեր ամսին գործակալություն է ներկացվել շուրջ 1.335  թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 6.8%-ով (1.432 աշխատատեղ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 20.5%-ով (1.680 աշխատատեղ):

 

Տարեսկզբից իրականացվել է վեց «Աշխատանքի տոնավաճառ»` Գավառում, Վանաձորում, Իջեւանում, Գյումրիում, Աբովյանում եւ Երեւանում: Աշխատանքի տոնավաճներին մասնակցել են շուրջ 280 գործատու, 17.000 աշխատանք փնտրող, ներկայացվել է շուրջ 1.500 թափուր աշխատատեղ (առաջիկայում կանխատեսվում է եւս շուրջ 900 աշխատատեղ): Արդյունքում 460 աշխատանք փնտրող տեղավորվել է աշխատանքի: