կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-04 00:37
Քաղաքական

ՀՅԴ-ից ո՞վ է եղել Թուրքիայում և ո՞ւմ են ցանկացել սպանել

ՀՅԴ-ից ո՞վ է եղել Թուրքիայում և ո՞ւմ են ցանկացել սպանել

2009թ. փետրվար - մարտ ամիսներին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը գործուղվել է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին: Այս մասին ԵՐԿԻՐ-ին տեղեկացրել են ՀՅԴ Մամուլի դիվանից:

 Արա Նռանյանն այն ժամանակ  Սևծովյան  տնտեսական համագործակցության տնտեսական վեհաժողովի աուդիտորական հանձնաժողովի նախագահն էր:

 Նույն թվականի ապրիլ ամսին Արա Նռանյանը Թուրքիայի Մանիսա քաղաքում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության քաղաքական և իրավական հարցերի կոմիտեի նիստին:

 «Մտահոգիչ է այն, որ Արա Նռանյանի Թուրքիայում գտնվելու, կամ Թուրքիա մեկնելու մասին տեղեկությունը «Թուրք վրիժառուների միություն» կազմակերպության անդամները կարող էին ստանալ թուրքական պետական աղբյուրներից: Սա ևս մի վկայություն է այն մասին, որ թուրք ազգայնական խմբավորումները սերտ համագործակցում և ուղղորդվում են պետական մարմինների կողմից»,- ԵՐԿԻՐ-ին ասացին ՀՅԴ Բյուրոյի Մամլո դիվանից:

 
Հիշեցնենք, որ թուրքական անվտանգության ծառայության պատրաստած արձանագրության մեջ առկա է մի հեռախոսազրույցի գաղտնալսման արձանագրություն, որտեղ «Թուրք վրիժառուների միություն» կազմակերպության (TİBT) երկու անդամների` Մութլու Էրդողանի և Օնուրի միջև 2009թ մարտի 22-ին տեղի ունեցած խոսակցությունից պարզվում է, որ նրանք ծրագրում էին մահափորձ ՀՅԴ կուսակցության հայաստանյան բարձրաստիճան մի ներկայացուցչի դեմ: