Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական անվտանգության ծառայության պատրաստած արձանագրության մեջ առկա է մի հեռախոսազրույցի գաղտնալսման արձանագրություն, որտեղ «Թուրք վրիժառուների միություն» կազմակերպության (TİBT) երկու անդամների` Մութլու Էրդողանի և Օնուրի միջև 2009թ մարտի 22-ին տեղի ունեցած խոսակցությունից պարզվում է, որ նրանք ծրագրում էին մահափորձ ՀՅԴ կուսակցության հայաստանյան բարձրաստիճան մի ներկայացուցչի դեմ:
«Տեղեկություն է ստացվել այն մասին, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանից Թուրքիա է ժամանել Դաշնակցություն կուսակցության քաղաքական կոմիտեի նախագահը», ասում է Օնուրը, որին ի պատասխան Մութլու Էրդողանը նախ հայհոյում է, հետո՝ ասում. «Հետևում ենք, սակայն այս պահին պետք է լուռ մնանք, թող մի քանի ամիս անցնի, հետո կամաց-կամաց մեր գործը կսկսենք, կանգ չենք առնի»։
Թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցներն այդ հեռախոսազրույցից եզրակացրել են, որ TİBT ի անդամները հարձակում էին ծրագրում հայ քաղաքական գործչի դեմ, ինչն էլ ներառել են կազմված արձանագրությունում, տեղեկացնում է Cihan գործակալությունը: