Ախուրյանի շաքարի գործարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ընդամենը մի ամիս առաջ՝ Գյումրի քաղաքին նվիրված տոնին, որին մասնակցեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ կարևորելով հատկապես այն փաստը, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գործազուրկ մարզում նախատեսել է 1000 աշխատատեղ ստեղծել, իսկ 700-ն արդեն իսկ այդ պահին աշխատում էին գործարանում: Եվ մինչ նախագահը ոգևորված կխոսեր այն մասին, թե շուտով մեր երկրում դրսից շաքար չի ներմուծվելու, մեր արտադրանքը այնքան «որակյալ ու մրցունակ է», որ մի բան էլ Հայաստանն է դառնալու շաքար արտահանող երկիր, գներն էժանանալու են, գյուղացիներին ճակնդեղությամբ զբաղվելու գործում խրախուսելու են և այլն, պարզվում է՝ նորաբաց գործարանը մի քանի օրից ժամանակավորապես դադարեցնելու է իր աշխատանքը: