Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
Այսօր նշվում է փղերի տոնը` Փղնդեզը: Արդեն չորրորդ տարին է, ինչ այս օրը բլոգներում եւ սոցիալական որոշ ցանցերում նշվում է տոնը, որը բավականին լայն տարածում է գտել ու վիրտուալ մակարդակից տեղափոխվել իրականություն:
Չորս տարի առաջ նոյեմբերի 29-ին հայ առաջատար բլոգերներից Տիգրան Քոչարյանը (pigh.tv) որոշեց ու կազմակերպեց փղերին նվիրված ակցիա-տոնակատարությունը:
«Աշնան վերջին օրն է, ու պետք է ձմեռն ուրախ դիմավորել: Բացի դրանից` նման ֆլեշմոբերը լիցքաթափում են մարդկանց, քանի որ մեկ-մեկ շատ լարված իրավիճակներ են լինում` կապված քաղաքական իրադարձությունների հետ: Հաճախ վեճեր են լինում, իսկ նման միջոցառումների ժամանակ հանգստանում են»,- ասաց Փիղը` Տիգրան Քոչարյանը:
Նոյեմբերի 30-ին մարդիկ իրենց բլոգներում գրառումներ են անում փղերի մասին` հետաքրքիր պատմություններ, անեկդոտներ, տեղադրում նկարներ, բացիկներ, տեսահոլովակներ և այլն:
Իսկ երեկոյան տոնը նշում են արդեն իրական եւ ոչ վիրտուալ կյանքում:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։