կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-28 01:46
Հասարակություն

Հարձակվել են 19-ամյա աղջկա վրա

Հարձակվել են 19-ամյա աղջկա վրա
ՀՀ Պետական պահպանության վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի շենքի մոտ քիչ առաջ տեղի է ունեցել միջադեպ: 2 հոգի հարձակվել են 19-ամյա աղջկա վրա` հարվածել նրան, գցել գետնին և հափշտակել նոր գնած բջջային հեռախոսն ու պարանոցի ոսկե շղթան: Այս պահին աղջկան օգնություն են ցույց տալիս շտապ օգնության աշխատակիցները: Նախնական տվյալներով հարվածից վնասվել է աղջկա քիթը: