|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոսկվայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, աշխարհում առկա բարդ իրավիճակը ՀԱՊԿ երկրների համաձայնեցված գործողություններն է պահանջում. հայտնում է ТАСС-ը:
Պուտինի խոսքերով՝ ՀԱՊԿ երկրները պետք է միասնական քայլեր ձեռնարկեն` ահաբեկչության, թմրավաճառության, բնական և տեխնոգեն աղետների դեմ պայքարելու համար: Նա նշել է նաև, որ անհանգստացած է Աֆղանստանում տիրող իրավիճակով, և որ ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն ադեկվատ և կանխարգելիչ գործողությունների այն սպառնալիքների դեմ, որոնք գալիս են այդ երկրից: