|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.3 |
| EUR | ⚊ | € 401.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4751 |
| GBP | ⚊ | £ 480.03 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Մարտունի համայնքի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Հակոբ Վարդանյանը գրում է.
«Մարտունի համայնքի սիրելի բնակիչներ,
ՀՅԴ կուսակցության եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ինձ եւ իմ թիմին վստահելու,աջակցելու եւ ձեր քվեն մեր ուժին տալու համար։
Յուրաքանչյուր քվե մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ պատասխանատվություն ու պարտավորություն` առավել հետեւողական, նվիրված եւ հաստատակամ լինելու համայնքին ծառայելու գործում։
Շնորհակալ եմ ձեր վստահության համար։
Այն մեզ պարտավորեցնում է շարունակել աշխատանքը` բարձրացնելով համայնքի խնդիրները, առաջարկելով լուծումներ եւ մեր ուժն ու եռանդը ներդնելով Մարտունի համայնքի զարգացման ու բնակիչների բարեկեցության համար»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն Մարտունի համայնքում ստացել էր 11.2% (2053 քվե)։