կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 22:25
Աշխարհ

Իրանը պատրաստ է շարունակել քննարկումները միջնորդների հետ

Իրանը պատրաստ է շարունակել քննարկումները միջնորդների հետ

Իրանը դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն է տալիս, բայց նրա զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել հայրենիքը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մեր փառապանծ բանակը լիովին պատրաստ է պաշտպանել հայրենիքը, բայց Իրանը հաջողության հասնելու հնարավորություն է տալիս դիվանագիտությանը։ Շարունակում ենք սերտ շփումները միջնորդների հետ՝ քննարկելու գաղափարները, որոնք հնարավորություն կտան իրագործել մեր 7-օրյա պլանը մեկ շաբաթից էլ կարճ ժամկետում»,- X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկել է 7-օրյա պլան՝ դադարեցնելու պատերազմական գործողությունները, վերաբացելու Հորմուզի նեղուցը և վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։