Միասին կարող ենք
կարևոր
1033 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-14 15:56
Աշխարհ

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միայն միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միայն միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում. Փեզեշքիան

Եվրոպան կարող է ԱՄՆ-ին հորդորել Իրանի հետ բանակցություններ վարել միջազգային նորմերի շրջանակներում՝ դրանով իսկ կառուցողական դեր խաղալով Իսլամական Հանրապետության շուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները բացառապես միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում՝ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով, իսկ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ՝ ԱՄՆ-ին հորդորելով պահպանել այդ շրջանակները»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ վարչակազմի կողմից չափազանց շատ պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունն են, որ խոչընդոտում են երկրների միջև համաձայնագրի կնքմանը, չնայած փորձագետների մակարդակով համաձայնությունների ձեռքբերմանը: