|
Փոխարժեքներ
03 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 25-ին կկայանան Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Թեև պաշտոնապես թեկնածուների առաջադրում, գրանցում չի կատարվել, սակայն Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար, անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրառման մեջ «արու» նշած Դավիթ Սարգսյանը նախընտրական ակտիվ գործընթացի մեջ է:
Նա համայնքի գյուղերում բնակիչների հետ հանդիպումներ է ունենում, Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային էջում և Ֆեյսբուքի իր էջում ներկայացնում է կատարված աշխատանքները։ Դիլիջան համայնքի ղեկավարի այլ թեկնածուներ դեռ ի հայտ չեն եկել։ Դիլիջանում ասում են, որ համայնքի ղեկավար դառնալու ցանկություն ունի նաև Դիլիջանում մսի վաճառքի կետ ունեցող մի գործարար, որը Նիկոլ Փաշինյանի բարեկամի փեսան է: Բարեկամը մահացել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Դիլիջանցիներն ասում են, որ եթե այդ անձը որոշի մասնակցել առաջիկա ընտրություններին, ապա իրենք վատ ընտրության առաջ են կանգնելու՝ նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած Դավիթ Սարգսյանի և մսավաճառի միջև»։