|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել.
«Սիրելի՛ քրիստոնյա քույրեր և եղբայրներ,
Օգոստոսի 30-ին Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է բոլորիդ Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի՝ մասնակցելու եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին։
Տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս ժամը 09:30-ին
Սուրբ Նարեկ մատուռից հանդիսավոր թափորով Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը, որից հետո կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագի ավարտին կկատարվի Բժշկության աղոթք։
Բժշկության Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ն, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան աղոթքով մոտենալու Սուրբ Ավետարանին։
Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին աղոթելու, հոգևոր զորություն ստանալու և այդ օրվա օրհնությանը բաժնեկից լինելու»։