|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական կողմին հայտնի չէ ուկրաինական հակամարտության ավարտի հարցով Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ-ին արված առաջարկների մասին, ամերիկացիները ոչինչ չեն փոխանցել Մոսկվային դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է РИА Новости-ն։
«Ո՛չ», ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը դիվանագիտական խողովակներով ռուսական կողմին փոխանցե՞լ է Վլադիմիր Զելենսկու առաջարկները ուկրաինական հակամարտության ավարտի հարցով։