|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.6 |
| EUR | ⚊ | € 425.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.3204 |
| GBP | ⚊ | £ 497.06 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումներից հետո հայտնի են մրցաշարի կիսաեզրափակիչի բոլոր չորս մասնակիցները։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը քառորդ եզրափակիչում հաղթել է Շվեյցարիայի հավաքականին։
Անգլիացիներն առավելության են հասել Նորվեգիայի նկատմամբ։
Արգենտինա-Անգլիա հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Ատլանտայի մարզադաշտում։
Մյուս կիսաեզրափակիչում Ֆրանսիայի ազգային հավաքականը կմրցի Իսպանիայի հետ։
Այն տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Տեխասում։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչը կայանալու է հուլիսի 19-ին՝ Նյու Յորքի մերձակայքում գտնվող «Մեթլայֆ-Սթեդիում» մարզադաշտում։