|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Արամ Լ․-ի վարած «Mitsubishi Pickup» մակնիշի, մակնիշի, 24-ամյա Աղասի Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 38-ամյա Վարդան Հ․-ի վարած «Kia Sorento» ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi Pickup»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։